Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսական 160 ընկերության նկատմամբ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան հունվարի 25-ին միացել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Շվեյցարիայի ու «Մեծ յոթնյակի» սահմանած պատժամիջոցներին, 160 ռուսական ընկերության զրկել է լիցենիզայից ու արտոնագրից, որոնք իրավունք են տալիս ծավալելու գործունեության որոշակի տեսակներ:
Այս մասին խորհրդարանում Կառավարության ժամի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարար Այվարաս Աբրոմավիչուսը: Նա հավելել է, որ պատժամիջոցների տակ ընկնող անձանց վերջնական ցուցակը գտնվում է ճշգրտման փուլում և կհրապարակվի նախագահի կողմից հրապարակվելուց հետո: