Բաժիններ՝

Օբամայի ու Դալայ լամայի հրապարակավ առաջին հանդիպումը զայրացրել է Չինաստանին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պեկինը չափազանց բացասաբար է ընդունել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու 14-րդ Դալայ-լամայի առաջին հրապարակավ հանդիպման մասին տեղեկությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Հոնգ Լեյը.

«Մենք դեմ ենք Չինաստանի ներքին գործերին Տիբեթի վերաբերյալ հարցերի պատրվակով օտար երկրների միջամտությանը: Դալայն լաման փորձում է աջակցություն ստանալ արտերկրից, սակայն նա չի կարող հասնել հաջողության»:

Նրա խոսքերով՝ արտաքսման մեջ գտնվող Տիբեթի հոգևոր առաջնորդը կրոնի պատրվակով  արդեն վաղուց զբաղված է հակաչինական անջատողական գործունեությամբ:

Նախօրեին Օբաման չորրորդ անգամ հանդիպել է Դալայ լամայի հետ, սակայն դա եղել է ոչ փակ դռների հետևում կայացած առաջին հանդիպումը: Օբաման Դալայ լամային որակել է որպես «լավ ընկեր»:

Դալայ լաման Տիբեթից փախել է 1959 թվականին՝ Չինաստանի իշխանությունների դեմ բարձրացրած անհաջող ապստամբությունից հետո, և ցայժ բնակվում է Հնդկաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս