Մինսկի խումբը կարող է օգնել բանակցել, բայց սահմանային լարվածությունը պետք է թուլացնեն Հայաստանն ու Ադրբեջանը. Քեթրին Լիչ

«Մինսկի խումբը Հայաստանին և Ադրբեջանին կարող է օգնել նրանց նստել սեղանի շուրջ, իսկ լարվածությունը պետք է թուլացնեն կողմերը»,- 168. am-ի հարցին, թե ինչու  ԵԱՀԿ Մինսկի խմբին չի հաջողվում մեղմել լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում, այսպես պատասխանեց  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը:

Նա նշեց, որ լարվածության պատճառների համակարգային են:  Նրա համոզմամբ`լարվածությունը թուլացնելու առաջին պարտավորությունը ԼՂ հակամարտող կողմերինն է, քանի որ Մինսկի խումբն ունի միայն մանդատ նրանց բանակցությունների աջակցելու հարցում: « ՄԽ-ն կարող է օգնել նրանց նստել սեղանի շուրջ, ՄԽ-ն պետք է գործի, որպես միջնորդ: Բայց, բնականաբար, կողմերը պետք է կարողանան բանակցել հակամարտության կարգավորման և հակամարտության լավ ճակատագրի համար»,- ասաց դեսպանը:

Քեթրին Լիչը նաև նշեց, որ շատ մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությամբ, բոլոր այն սպանություններով և վայրագություններով, որոնք տեղի  են ունենում:

«Անցած գիշեր ևս մեկ զինվոր է և մեկ քաղաքացիական անձ են սպանվել: Իրականում, այո, մտահոգ ենք, ամեն կերպ փորձում ենք աջակցել կարգավորմանը: Պաշտպանում ենք այն հայտարարությունը, որն արեցին ՄԽ համանախագահները Կրակովում` այն մասին, որ պետք է լարվածությունը թուլացնել և հակամարտությանը տալ խաղաղ կարգավորում` բանակցությունների սեղանի շուրջ գտնելով  խաղաղ լուծում»,- ամփոփեց իր միտքը դեսպան Լիչը:

Տեսանյութեր

Լրահոս