
Սպանված զինծառայող Շեքսպիր Հակոբյանի ծնողները Վոլգոգրադից գալիս են Հայաստան (լուսանկարներ)

Փետրվարի 5-ին հակառակորդի կողմից սպանված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Հակոբյանի դին տեղափոխում են Ջերմուկ: Այս մասին 168.am-ին ասաց Շեքսպիրի հորեղբոր տղան: Նա նաև տեղեկացրեց, որ Շեքսպիրի ծնողները, որոնք բնակվում են Վոլգոգրադում՝ այս պահին ճանապարհին են և շուտով կհասնեն Ջերմուկ: Ինչպես հայտնի է՝ Շեքսպիրը նույնպես բնակվում էր Ռուսաստանում, և Հայաստան էր եկել ծառայելու նպատակով:
Շեքսպիրի հորեղբոր որդու խոսքով՝ Շեքսպիրը ամուսնացած էր, ունի մեկ որդի:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:
Լուսանկարները 168.am-ին տրամադրեց Շեքսպիրի հորեղբոր որդին: Լուսանկարում Շեքսպիրը կնոջ հետ է: