Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստ է հանդես գալ Ուկրաինայում խաղաղության երաշխավորի դերում. Ջոն Քերի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է հանդես գալ Ուկրաինայում խաղաղության երաշխավորի դերում.

«Թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ուկրաինան, թե՛ Եվրոպան չեն ցանկանում, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը շարունակվի թեկուզև մեկ օր: Սակայն խաղաղությունը չի կարող լինել միակողմանի: ԱՄՆ-ը, Գերմանիան ու Ֆրանսիան պատրաստ են մշակել Դոնբասի իրավիճակի կարգավորման միասնական դիրքորոշում և այն առաջարկել Ուկրաինային ու Ռուսաստանին:

Բանակցությունների համար առանցքային նախապայման պետք է լինեն հրադադարն ու պետական սահմանի վրա վերահսկողություն հաստատելը: Ուկրաինայի ինքնիշխանությունն ընդհանրապես չի կարող լինել սակարկման առարկա»:

 

Քերին հավելել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մոտ ժամանակներս որոշում կկայացնի Ուկրաինային սպառազինություն մատակարարել-չմատակարարելու հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս