
Սաուդյան Արաբիան սկսել է Իրաքի հետ սահմանին կառուցել 900 կիլոմետրանոց պատ

Gulf news-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման ֆոնին ձեռնամուխ են եղել Իրաքի հետ սահմանին 900 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ամրացված հզոր շրջանի կառուցմանը:
Աննախադեպ մասշտաբի ամրության կառուցման նախագծի իրագործումն ընթանում է ողջ թափով և կարող է ավարտվել մոտ ապագայում: Պլանի առաջին փուլում նախատեսվում է կառուցել վերահսկիչ ուղի, ինչպես նաև ինժեներային մի շարք այլ կառույցներ:
Ենթադրվում է, որ «սաուդյան պատը» ունենալու է ավանդական արգելապատնեշներ ու դիտարկման բարձր տեխնոլոգիական համակարգեր: Ինժեներների մտահղացմամբ՝ անկոչ հյուրերին առաջինը կանգնեցնելու են ավազային հատուկ արգելքները, որոնք կոչված են բարդացնել ու դանդաղեցնել մարդկանց, ինչպես նաև տեխնիկայի շարժը:
Դրանից հետո գալիս են մի քանի մետրանոց պողպատյա ցանկապատը և փշալարից կազմված մի շարք հատուկ արգելքներ: Սահմանամերձ գոտում կառուցվելու է 78 դիտման աշտարակ, որոնցից 40-ը հագեցվելու են SPEXER 2000 ամենաժամանակակից ռադարային համակարգերով: Դրանք կօգնեն շարժվող օբյեկտները հայտնաբերել 18-36 կիլոմետր հեռավորության վրա՝ կախված դրանց չափերից: