Գագիկ Ծառուկյան. «Ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման եզրին» (ուղիղ)
Քիչ առաջ մեկնարակեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից հրավիրված ոչ իշխանական քաղաքական, հասարական ուժերի համաժողովը: Ուշագրավ է, որ ի տարբերություն հունվարի 20-ին հրավիրված համաժողովի, որը հենց նույն օրն էր չեղյալ հայտարարվել Գյումրիի ողբերգության հետ կապված, ԲՀԿ-ն այսօր անվտանգության խիստ միջոցառումներ էր ձեռնարկել՝ նախապես գրանցելով անգամ մամուլի ներկայացուցիչներին, և դեռ դարպասների մոտից ստուգումներ իրականացնելով:
Խորհրդաժողովի մեկնարկը հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ իշխանությունից դուրս ձևավորվել է լուրջ բևեռ, որը ցանկացած պահի պատրաստ է ցանկացած բեռ վերցնել: Ըստ նրա՝ եթե քայլ առ քայլ կարողանան փոխել հուսալքության մթնոլորտը, փոփոխությունները կլինեն ավելի արագ: Նա նշեց, որ հաջողությունը կախված է յուրաքանչյուրից, և պետք է լինել պահանջատեր սեփական տեսակետների համար. «Մեր երկրում չի կարող լինել ներքին թշնամանք և ներքին ատելություն»: Ապա ելույթ ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարեց, թե «ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման եզրին»:
Մանրամասները՝ առաջիկայում:
Ուղիղ հեռարձակումը՝ «Ազատություն» ռադիոկայանի