Ինչո՞ւ չի աղմկում Զարուհի Փոստանջյանը. «ՉԻ»

«ՉԻ» տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեկ տարով կրկին մեկնելու է Ամերիկայի Միացյալ նահանգներ՝ ուսանելու։

Հիշեցնենք, որ Փոստանջյանը ուսումնառության նպատակով մեկ անգամ ևս մեկնել էր ԱՄՆ՝ Տավթի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին մասնակցելու համար։

Նշենք, որ ԱԺ գարնանային նստաշրջանում Փոստանջյանի արդարության հասնելու «արդար մղումները» կարծես թե մարել են։

Նա թեև մասնակցում է ԱԺ նիստերին, բայց ակնհայտորեն պասիվ դիրքորոշում է որդեգրել։ Ուրիշ դեպքերում, երբ նա Բերձորի դեպքի հետ կապված Ժիրայր Սէֆիլյանին և նրա ուղեկիցներին իրավապահների կողմից ծեծի ենթարկելը լռության չէր մատնի և կբարձրաձայներ անգամ միջազգային ամբիոններից, հարկ չհամարեց անգամ ԱԺ ամբիոնի ձայն հանել։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Փոստանջյանի լռությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանությունները խոստացել են նրա լռության դիմաց հովանավորել ԱՄՆ-ում նրա ուսումը։

Ամբողջությամբ կարդացեք «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս