Իսկ Իշխան Զաքարյանն արձակուրդում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ եւս չներկայացավ խորհրդարան՝ այս անգամ արդեն ՎՊ-ի 2014 թվականի տարեկան հաշվետվությունը ներկայացնելու համար։
Հիշեցնենք, որ «Աժ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ՎՊ հաշվետվությունը խորհրդարանին կարող է ներկայացնել միայն ՎՊ նախագահը, նույնիսկ նրա տեղակալին նման լիազորություն տրված չէ։
Սակայն ո՛չ Զաքարյանը եւ ո՛չ էլ նրա տեղակալ Լեւոն Յոլյանն այդպես էլ Աժ չմտան։ Իրենց փոխարեն խորհրդարան էին ուղարկել ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանին։ Իսկ Աժ նախագահ Գալուստ Սահակյանն այնքան թույլ է որպես պաշտոնյա, որ այդպես էլ չկարողացավ պատգամավորներին պարզաբանել, թե Զաքարյանը ինչու չի ներկայացել խորհրդարան։
Արդյունքում՝Աժ ոչ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները հրաժարվեցին մասնակցել ՎՊ հաշվետվության քննարկմանը եւ լքեցին նիստերի դահլիճը։ ՎՊ լրատվականից «ժողովուրդ»–ին ասացին, որ Իշխան Զաքարյանը փետրվարի 2-ից 15 օրով արձակուրդ է գնացել։
Կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։