Տիգրան Խզմալյանը լքել է «Նախախորհրդարանի» շարքերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Պարզվում է՝ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը մի քանի ամիս է, ինչ լքել է «Նախախորհրդարանի»–ի, ներկայիս՝ «Հիմնադիր խորհրդարանի» շարքերը։ Այս մասին Խզմալյանն ասաց «ժողովուրդ»–ի հետ զրույցում։

«Մենք լավ հարաբերություններ ունենք ժիրայր Աէֆիլյանի հետ, տարաձայնությունները զուտ քաղաքական տեխնոլոգիաների, գործողությունների ներկայացման եւ հերթականության մասին է։ Մենք երկուսս էլ համարում ենք, որ Հայաստանի փրկությունը համակարգային փոփոխությունն է, որոշակի տարաձայնություններ ունենք դրանց ժամկետների ու ձեւի մասին»,– պարզաբանել է Տիգրան Խզմալյանը։

Բերձորի հայտնի դեպքերից հետո իշխանական շրջանակները սկսեցին «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար ժիրայր Աէֆիլյանին մեղադրել «դրսի» պատվեր կատարելու մեջ։ Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ Խզմալյանն ասաց.

«Ես կապտակեմ այն սրիկային, ով կհամարձակվի իմ ներկայությամբ հայտարարել, որ ժ. Սէֆիլյանը որեւիցե անգամ, որեւէ մեկի պատվերն է կատարել»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս