Աշխատանքից ազատվել է Գյումրու տարածքային հարկային տեսչության պետը
Tsayg.am-ը գրում է. Գյումրու տարածքային հարկային տեսչությունը նոր պետ ունի:
Նախնական տեղեկությունների համաձայն տեսչության պետը՝ Վախթանգ Միհրանի Սիսակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Գյումրու տարածքային հարկային տեսչության նոր պետը Դավիթ Ալումյանն է:
Հիշեցնենք, որ նախկին պետ Վախթանգ Սիսակյանը Գյումրիում պաշտոնավարում էր 2014 թվականի հուլիսից: