Բաժիններ՝

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 4 տրանսպորտային միջոց. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Աթենքի փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են «Բոգդան» մակնիշի 4004 Տ, «Volkswagen Golf» մակնիշի 29 ՕԼ 553 համարանիշի, «Toyota» մակնիշի 35 ՕP 634 համարանիշի և «Volkswagen Passat» մակնիշի 05 ՕՍ 444 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախ տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, ու եթե պատկան մարմինները ժամանակին կատարեին ճանապարհի մշակման՝ աղ ու ավազի լցման աշխատանքներ, ապա վթարը տեղի չէր ունենա:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս