![](/banners/BeFunky-design.jpg)
Օբաման կդիտարկի Ուկրաինային սպառազինություն մատակարարելու հարցը. Ջոշ Էռնեստ
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/pic_4f501141036c9cc734a271081f3b7b42.jpg)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաշվի կառնի Պենտագոնի ղեկավարի թեկնածու Էշթոն Քարտերի առաջարկը՝ կապված Ուկրաինային սպառազինություն մատակարարելու հետ: Այս մասին երեկ հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
Նրա խոսքերով՝ Օբաման արժևորում է Քարտերի կարծիքը և հաշվի կառնի այն իր հետագա որոշումներում: Միևնույն ժամանակ Սպիտակ տան խոսնակը բացառել է Ուկրաինային այնպիսի ծավալով սպառազինություն մատակարարելու հնարավորությունը, որ նրա բանակը հասցվի ռուսականի մակարդակին:
Ավելի վաղ Քարտերը հայտարարել էր, որ անհրաժեշտ է սպառազինություն մատակարարել Ուկրաինայի կառավարությանը: