Բաժիններ՝

Մոսկվայում ձերբակալվել է հայազգի «օրենքով գող» Հայկ Սարգսյանը (տեսանյութ)

Ինչպես գրում է «Прайм Крайм»-ը, փետրվարի 3-ին Մոսկվայի «Калейдоскоп» ժամանցի կենտրոնում ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են 31-ամյա հայազգի «օրենքով գող» Հայկ Սարգսյանին, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Աստրախանի Հայկո։ Ըստ աղբյուրի՝ վերջինը ձերբակալության պահին եղել է թմրամիջոցների ազդեցության տակ։ Անձնական խուզարկությամբ Հայկ Սարգսյանի մոտից հայտնաբերվել 2.85գ հերոին տեսակի թմրանյութ, ինչը համարվում է առանձնապես խոշոր չափ և նախատեսում է 3-իր 10 տարվա ազատազրկում։

Գործակալության տեղեկություններով՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված Հայկ Սարգսյանը «օրենքով գող» է ճանաչվել նախորդ տարվա հունիսին՝ Երևանում տեղի ունեցած գողական հավաքի ժամանակ։ Նրա թեկնածության հավանություն են տվել տեղացի մի շարք «օրենքով գողեր», այդ թվում՝ Ալոն, Աֆոն, Սամոն, Կոնչոն, Ժիրոն և Արտյոմը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս