«Մենք գտնում ենք, որ կալանքն անհիմն է և պատրաստվում ենք բողոքարկել վերաքննիչ դատարան». Հակոբ Հակոբյանի պաշտպան
Ինչպես տեղեկացրել էինք, Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվեց: Նրա պաշտպան Կարեն Սարդարյանը լրագրողներին փոխանցեց, որ իրենք համաձայն չեն կալանավորման որոշման հետ: «Մենք գտնում ենք, որ կալանքն անհիմն է և պատրաստվում ենք բողոքարկել վերաքննիչ դատարան»,- ասաց նա:
Նա փոխանցեց, որ Հակոբ Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում, իրեն մեղավոր չի ճանաչում: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոյանը ձերբակալվել էր փետրվարի 2-ին ՀՀ Ֆինանսների նախարարության քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: