Բաժիններ՝

Թուրքիային անհրաժեշտ է նոր Սահմանադրություն. Էրդողան

TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան կարիք ունի նոր Սահմանադրության: Նրա խոսքերով՝ հունիսի 7-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններն ազդակ կծառայեն նոր Սահմանադրություն ընդունելու և կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու համար:

Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի ներկայիս Սահմանադրությունը չի համապատասխանում երկրի կարիքներին: Էրդողանն ընդգծել է, որ այդ հարցում վերջնական խոսքը պատկանում է ժողովրդին:

Էրդողանը հայտարարել է, որ հին Թուրքիան այլևս գոյություն չունի: Նա ընդգծել է, որ իրենք պլանավորել են մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության 100-րդ տարելից) մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամտի չափը հասցնել մինչև 25.000 դոլարի:

Հիշեցնենք, որ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջման արդյունքներով իշխանության եկած թուրքական ռազմական խունտան 1981 թվականի հունիսի 29-ին,  ընտրեց 160 խորհրդատուի, որոնց հանձնարարեց զբաղվել նոր Սահմանադրության մշակմամբ:

Վերջիններս առաջ քաշեցին 800 նոր օրենքներ: 1982 թվականի նոյեմբերի 7-ին նոր Սահմանադրությունը դրվեց հանրաքվեի ու ստացավ մասնակիցների 92 տոկոսի աջակցությունը: Դրանով մեծ լիազորություններ շնորհվեցին ուժային և դատական կառույցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս