Բաժիններ՝

Արաքսյայի և փոքրիկների իրավահաջորդները կլինեն Արաքսյայի ծնողները

Asparez.am-ը գրում է.  Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով արդեն իսկ 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ եւ հարցաքննվել դեպքի առնչությամբ իրենց հայտնի հանգամանքների վերաբերյալ: Փետրվարի 3-ին փաստաբան Երեմ Սարգսյանը ներկայացրել է լիազորագիր` տուժողի երկու իրավահաջորդի շահերը ներկայացնելու համար: Ե.Սարգսյանը քրեական գործով կներկայացնի տուժողի իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի եւ Եգոր Ադամյանի շահերը:

Ավետիսյանների փեսան՝ Արթուրը, մեզ հետ զրույցում նշեց, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների համար ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ: Արաքսյայի եւ փոքրիկների իրավահաջորդները կլինեն Արաքսյայի ծնողները: Որպես իրավահաջորդներ ընդգրկված են նաեւ Ավետիսյանների երկու դուստրերը, դստրերից մեկի՝ Լուսինե Ավետիսյանի ամուսինը եւ Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը:

Արթուրը մեզ փոխանցեց, որ այս պահին տիկին Ռիտայի պաշտպանի հարցն է կարգավորվում, Արաքսյայի ծնողները դեռեւս պաշտպան չունեն, բայց այդ հարցը եւս ընթացքի մեջ է: Մեր այն հարցին, թե Ավետիսյանների սպանության գործով ինչ նոր հանգամանքներ են իրենց հայտնի՝ Արթուրը պատասխանեց. «Մենք ոչ մի բան չգիտենք, մեզ ոչ մի բան չեն ասում»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս