Բաժիններ՝

Չկա հանցագործին պատասխանատվությունից ազատելու որևէ ցանկություն. Զատուլինը՝ Պերմյակովի մասին

Ռուսական Аргументы и факты շաբաթաթերթի փոխանցմամբ՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, մեկնաբանելով Գյումրիում զանգվածային սպանություն կատարելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարցը, հայտարարել է.

«Զինվորին «հանձնել» չի կարելի, քանի որ առաջին հանցանքը, որը նա գործել է նախքան սպանությունը, ընկնում է ռուսական օրենքի տակ. խոսքը գնում է դասալքության մասին: Սակայն դատավարությունը կանցկացվի Հայաստանում՝ մեր ռազմաբազայի տարածքում:

Այն հայ հանրության ու հայկական ԶԼՄ-ների համար կլինի բաց, անգամ խոստացել են գործընթացը մեծ էկրաններով հեռարձակել դատարանի դահլիճից դուրս: Չկա որևէ ցանկություն՝ հանցագործին պատասխանատվությունից ազատելու համար: Ես օրինակ իմ ձեռքերով կպատառոտեի նրան, և, հազիվ թե, Ռուսաստանում որևէ մեկն ուժգին համակրում է նրան:

Այլ հարց է, որ հավանաբար չարժեր ձգձգել դիվանագիտական ինչ-որ ժեստով հայ ժողովրդին ցավակցություն հայտնելը: Սակայն ես կասկածներ չունեմ, որ Պերմյակովի դատավճիռը կլինի առավելագույն խիստ:

Այնպիսի պայմաններում, երբ Հայաստանում արևմտամետ ընտրանու ներկայացուցիչները ողջ ուժերով փորձում են ժողովրդին ներշնչել Ռուսաստանի հանդեպ անվստահություն, անկարելի է նրանց ընձեռել մեր հասցեին չարախոսելու հավելյալ առիթ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս