Բաժիններ՝

2015 թվականին զինված ուժերը կստանան 200 նոր ինքնաթիռ ու ուղղաթիռ. Շոյգու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր ՊՆ-ում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերն ու ռազմածովային ավիացիան կստանան ավելի քան 200 մարտական ինքնաթիռ ու ուղղաթիռ.

«2015 թվականի պետպատվերի շրջանակներում ռազմաօդային ուժերն ու ծովային ավիացիան կստանան 126 նոր ինքնաթիռ ու 88 ուղղաթիռ: Ընդ որում, հեռահար ավիացիայի պարկի սարքին լինելու ցուցանիշը պետք է կազմի 80 տոկոս:

2015 թվականի առաջնահերթություններից մեկը ռազմաօդային ուժերի վերազինումն է: Պլանավորված է ժամանակակից սպառազինությամբ դրանց հագեցվածությունը հասցնել մինչև 33 տոկոսի, իսկ սարքին լինելու ցուցանիշը՝ մինչև 67 տոկոս»:

Շոյգուի խոսքերով՝ 2014 թվականին ռազմածովային նավատորմը, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերն ու օդա-տիեզերական պաշտպանության զորքերը ժամանակակից սպառազինությամբ հագեցնելու ցուցանիշը կազմել է ավելի քան 30 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728