Բաժիններ՝

Պերմյակովին կդատեն ռուսական ռազմաբազայի տարածքում. աղբյուր

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը կանցկացվի Հայաստանում՝ ռուսական ռազմաբազայի տարածքում՝ կայազորի զինդատարանի կողմից: Այս մասին գործակալությանը հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները:

Նրանցից մեկի խոսքերով՝ այդ որոշումն ընդունվել է Հայաստանի հյուսիսում գտնվող ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին երկկողմ համաձայնագրի հիման վրա: Գործակալության մյուս աղբյուրը հայտնել է, որ կողմերը նաև համաձայնեցնում են ռուսական օրենսդրության հիման վրա համատեղ մեղադրականը.

«Քանի որ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով հարուցված քրեական գործը միաժամանակ քննում են թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմերը, ներկայումս որոշվում է ռուսական քրեական օրենսդրության հիման վրա միասնական, համաձայնեցված մեղադրական եզրակացություն ընդունելու հարցը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս