Բաժիններ՝

OPEC-ում չեն բացառում, որ մեկ բարել նավթի գինը կնվազի մինչև 30 դոլարի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) մի շարք ներկայացուցիչներ չեն բացառում, որ մեկ բարել նավթի գինը կարող է նվազել մինչև 30 դոլարի: Դրա վրա կազդի ձմռան ավարտից հետո պահանջարկի թույլ սեզոնն ու հումքի պաշարների աճը:

Խորհրդակցության նպատակով Վիեննա ժամանած OPEC-ի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ նավթի գները ներկայումս պահպանվում են ձմռան ու կուտակումների շնորհիվ:

Նա կարծում է, որ 2015 թվականի առաջին ու երկրորդ եռամսյակներում մեկ բարել նավթի գինը կարող է նվազել 30-35 դոլարի՝ կապված ցածր պահանջարկի ու պրոֆիլակտիկ աշխատանքների անցկացման նպատակով նավթավերամշակման գործարանների փակման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս