Իրանն անցկացնում է Հոլոքոսթի ծաղրանկարների միջազգային մրցույթ

Эхо Москвы ռադիոկայանի փոխանցմամբ՝ համայն աշխարհի նկարիչներին առաջարկել են նկարել Հոլոքոսթի մասին ծաղրանկարներ և դրանք ուղարկել Թեհրան: Իրանը ցանկանում է այդ կերպ պատասխանել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի կողմից Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակմանը:

Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները: Ակցիայի արդյունքները կամփոփվեն ապրիլին: Լավագույն ծաղրանկարիչներին խոստացել են դրամական պարգևներ: Մրցույթի հաղթողը կստանա 12.000 դոլար: Մրցանակներ կստանան նաև երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրածները:

Իրանի իշխանություններն ընդգծել են, որ Հոլոքոսթի լավագույն ծաղրանկարները կցուցադրվեն Թեհրանում գտնվող Ժամանակակից արվեստի պաղեստինյան թանգարանում:

Իրանը համանման մրցույթ է անցկացրել նաև 2006 թվականին՝ ի պատասխան դանիական Jyllands-Posten թերթի կողմից իսլամական մարգարեի ծաղրանկարները հրապարակելուն:

Տեսանյութեր

Լրահոս