Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան փրկել է հարյուրավոր բրիտանացիների. Քեմերոն

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայից ստացված հետախուզական տեղեկատվության շնորհիվ կարող են փրկված լինել հարյուրավոր բրիտանացիների կյանքեր:

Քեմերոնն այս մասին հայտարարել է հեռուստաեթերում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Միացյալ թագավորությունն այդքան սերտ կապեր պահպանում սաուդցիների հետ՝ չնայած մարդու իրավունքների ոլորտում նրանց կասկածելի ծառայողական ցուցակին:

Քեմերոնը հայտարարել է, որ հանուն իր անվտանգության ապահովման՝ Մեծ Բրիտանիան հարաբերությունների մեջ է այնպիսի երկրների հետ, որոնց հետ ոչ միշտ և ոչ ամեն ինչում կարող է լինել համաձայն:

Քեմերոնի խոսքերով՝ Սաուդյան Արաբաիայից ստացված հետախուզական տվյալները սկսվել են ստացվել հինգ տարի առաջ՝ իր իշխանության գալուց հետո: Քեմերոնը հավելյալ տեղեկատվություն չի տրամադրել այդ մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս