Օմեգա 3-ը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են թողնել ծխելը

Իսրայելի Հաիֆա համալսարանի գիտնականների կողմից արված հետազոտությունները ցույց են տվել, որ օմեգա 3 ճարպաթթվի ընդունումը կօգնի ծխախոտից հրաժարվելուն:

Ըստ fitfoodhouse.net-ի՝ 48 մասնակիցներից շրջանում արված հետազոտությունը ցույց է տվել, որ օմեգա 3 ճարպաթթվի ընդունումը կօգնի օրգանիզմում կրճատել նիկոտինի պահանջն ու օգտագործված ծխախոտի քանակը:  Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ծխելը նվազեցնում է ուղեղում օմեգա 3 ճարպաթթվի և մի քանի հիմնական ճարպաթթուների  քանակը: Սա կարող է վնաս հասցնել ուղեղի բջիջներին և նեոտրանսմիտներներին ուղեղի այն հատվածներում, որոնք կապված են հաճույքի զգացողության հետ:

Օմեգա 3 ճարպաթթուների պակասը կապված է նաև ընկճախտի և սթրեսի ու ճնշման դեմ պայքարելու կարողության նվազեցման հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս