Իրանն առաջարկում է ադրբեջանական ու թուրքմենական գազն իր տարածքով արտահանել Եվրոպա

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը կարող է ադրբեջանական ու թուրքմենական գազը փոխադրել Եվրոպա: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության (NIGC)՝ միջազգային կապերի գծով տնօրեն Ազիզոլլահ Ռամազանին.

«Մեր առաջարկն Իրանում ադրբեջանական ու թուրքմենական գազ ստանալն է, իսկ հետո՝ այն Թուրքիայի տարածքով Եվրոպա տարանցելը, քանի որ այդ երթուղին առավել տնտեսող է՝ գազը Եվրոպա հասցնելու համար:

Նախագծի համար համապատասխան ենթակառուցվածքների հաստատման նախապատրաստությունը կարող է մեկնարկել այն ժամանակ, երբ կվերացվեն քաղաքական խոչընդոտները»:

Անդրադառնալով «Անդրկասպյան» գազատարի հիմնախնդրին, որով նախատեսվում է թուրքմենական գազը Կասպից ծովի հատակով հասցնել Ադրբեջան՝ Ռամազանին հայտարարել է, որ դա թանկարժեք և ոչ պրակտիկ նախագիծ է: Ռամազանին ընդգծել է, որ եվրոպական երկրները մտադիր չեն իրանական գազ ներկրել քաղաքական դրդապատճառներով, սակայն եվրոպական խորհրդարաններն արդեն իսկ հետազոտում են տվյալ հարցը:

Տեսանյութեր

Լրահոս