Սև ծովում ռուսական հետախուզական ինքնաթիռի մոտենալուց հետո Թուրքիան օդ է բարձրացրել իր կործանիչները

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Սև ծովում ռուսական հետախուզական ինքնաթիռի մոտենալուց հետո օդ են բարձրացվել կործանիչներ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Սև ծովում Թուրքիայի օդային տիրույթին է մոտեցել ռուսական IL-20 տիպի հետախուզական ինքնաթիռ, որը սկսել է թռչել Թուրքիայի օդային տիրույթի երկայնքով: Այն գտնվել է թուրքական ափից 17-18 ծովային մղոն հեռավորության վրա:

Դրանից հետո թուրքական կողմն օդ է բարձրացրել F-16 տիպի երկու կործանիչ, որոնք Սինոպի հյուսիս-արևելքում իրականացրել են կանխարգելիչ թռիչք՝ օդային տիրույթի երկայնքով ուղեկցելով ռուսական ինքնաթիռին:

Տեսանյութեր

Լրահոս