Բաժիններ՝

Արևմտյան հատուկ ծառայությունները Ռուսաստանի երիտասարդներին հավաքագրում են «ԻՊ»-ի համար. Կադիրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանրապետության կառավարության անդամների ու հայտնի բլոգերների խմբի հետ քննարկել է ահաբեկչական կազմակերպությունների շարքերում Ռուսաստանի երիտասարդությանն ընդգրկելու խնդիրը:

Այս մասին նա շաբաթ գրել է Instagram-ի իր էջում. «Երիտասարդները հանրապետության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ պատմեցին, որ սոցցանցերում արևմտյան հատուկ ծառայությունների քողարկված ներկայացուցիչներն ակտիվ աշխատանք են տանում՝ նպատակ ունենալով երիտասարդությանը ներառել իրենց ստեղծած «Իսլամական պետության» ու ահաբեկչական մյուս կազմակերպությունների շարքերը»:

Կադիրովն ընդգծել է, որ Չեչնիայի վարչակազմի աշխատակիցներն ու բլոգերները ձեռնարկում են ակտիվ հակաքայլեր դրանց նկատմամբ: Կադիրովի խոսքերով՝ «Սիրիայում ու Իրաքում ահաբեկչական բանդաների ղեկավարները ԿՀՎ-ի ու մյուս հատուկ ծառայությունների գործակալներն են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728