Բաժիններ՝

Օբաման հայտարարել է, որ «հավասարաչափ սիրում» է Հիլարի Քլինթոնին ու Ջոզեֆ Բայդենին

NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «հավասարաչափ սիրում» է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ու փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին:

Քլինթոնն ու Բայդենը համարվում են 2016 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության առավել հավանական թեկնածուներ՝ թեպետ նրանք դեռ չեն բարձրաձայնել պետական բարձրագույն պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին:

2016 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու կարող են հանդիսանալ Միթ Ռոմնին ու Ջեբ Բուշը: Միլիարդատեր Դոնալդ Թրամփը նույնպես չի բացառել, որ կարող է առաջադրել իր թեկնածությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս