Բաժիններ՝

Ռուսաստանցիների 1/3-ը որևէ բան չի լսել Գյումրիի սպանդի մասին. հարցում

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 12-ին Հայաստանի Գյումրի քաղաքում իրականացված զանգվածային սպանության ու դրան հաջորդած դժգոհության ալիքի մասին տեղյակ է ռուսաստանցիների մեծ մասը (68 տոկոս), սակայն 1/3-ը որևէ բան չի լսել այդ մասին:

Այս մասին հայտնել է «Լևադա» կենտրոնը, որը հունվարի 23-26-ին համապատասխան հարցում է անցկացրել Ռուսաստանի 46 շրջանների 134 բնակավայրում՝ 1600 մարդկանց շրջանում:

Հարցման արդյունքների համաձայն՝ Գյումրու սպանդի մասին լսածների հարաբերական մեծամասնությունը կարծում է, որ տվյալ գործը պետք է հետաքննեն թե՛ ռուս, թե՛ հայ քննիչները (48 տոկոս), 42 տոկոսը կարծում է, որ դատավարությունը պետք է անցկացնի ռուսական կողմը, 44 տոկոսը կողմ է Հայաստանի տարածքում դատավարության անցկացմանը:

Հարցվածների 35 տոկոսը վստահ է, որ տվյալ գործով դատալսումները պետք է անցկացվեն Ռուսաստանում, իսկ 21 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս