Բաժիններ՝

Հունվարին Իրաքում ահաբեկչությունների ու բռնությունների հետևանքով զոհվել է 1375 մարդ. ՄԱԿ

BBC-ի փոխանցմամբ՝ 2015 թվականի հունվարին Իրաքում ահաբեկչական ակտերի և բռնության մյուս ձևերի հետևանքով զոհվել է 1375 մարդ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ Իրաքին աջակցելություն ցուցաբերելու գծով առաքելությունը (UNAMI):

Սպանվածներից 790-ը քաղաքացիական անձինք են, իսկ 585-ը՝ անվտանգության ուժերի զինծառայողներ: Զոհերի մեծ մասը (1014 մարդ) բաժին է ընկել Բաղդադին: Եվս 2240 մարդ վիրավորվել է:

UNAMI-ն ընդգծել է, որ կորուստների մասին ներկայացրած տվյալները պետք է դիտարկել որպես բացարձակ նվազագույն, քանի որ ՄԱԿ-ը տվյալներ չունի «Իսլամական պետության» վերահսկած տարածքների մասին: Ներկայումս «Իսլամական պետության» վերահսկողության տակ է գտնվում Իրաքի տարածքի մոտ 30 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728