Բաժիններ՝

Պորոշենկոն սպասում է մինսկյան խորհրդակցությունների տապալման հանդեպ Ռուսաստանի արձագանքին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ու Ֆրանսիայի նախագահներ Պյոտր Պորոշենկոն ու Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ հիասթափություն են հայտնել Մինսկում շփման խմբի հանդիպման ձախողման կապակցությամբ:

Նրանք ընդգծել են, որ բանակցությունների համար չպետք է լինի որևէ նախապայման: Այս մասին երեկ հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Երեք երկրների առաջնորդները հանդես են եկել անհապաղ հրադադարի օգտին՝ ընդգծելով, որ հակամարտության էսկալացիան հանգեցնում է զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում:

Նրանք կողմ են արտահայտվել առանց բացառության մինսկյան պայմանավորվածությունների կետերին վերադարձ կատարելուն, քանի որ դրանք հիմք են հանդիսանում Դոնբասում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման համար: Ուկրաինայի նախագահը Ռուսաստանից՝ որպես շփման խմբի մասնակցի, պահանջել է պաշտոնապես արձագանքել մինսկյան խորհրդակցությունների տապալմանը:

Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցերով շփման խմբի հերթական հանդիպումը Մինսկում անցկացվել է հունվարի 31-ին, սակայն հանդիպման արդյունքներով չի ստորագրվել որևէ փաստաթուղթ: Հանդիպումը տևել է 4.5 ժամ: Հանդիպումից հետո անջատողականներն Ուկրաինային սպառնացել են լայնամասշտաբ պատերազմով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս