Բաժիններ՝

Օբաման մտադիր է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադիր է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա և աջակցել Ուկրաինային: Օբաման հայտարարել է, որ ներկայումս տրամադրված չէ լավատեսորեն, որ Ռուսաստանը կփոխի Ուկրաինայի հանդեպ իր կուրսը.

«Մենք շարունակելու ենք ընթանալ այդ երկու ուղով. մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և միաժամանակ օգնելով Ուկրաինային՝ հաղորդագրություն ուղարկել պարոն Պուտնին, որ հակամարտության դիվանագիտական կարգավորումը դեռ հնարավոր է: Կարևորագույն իրերից մեկն այն է, որը մենք կարող ենք անել, ուկրաինական տնտեսությանն օգնության շարունակումն է»:

Օբաման հավելել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատերազմելը չի կարող լինել ճիշտ որոշում, ինչի համար էլ իրենք առաջին հերթին դիտարկում են Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական կարգավորման ուղիներ:

Օբաման ընդգծել է, որ իր համար անկասկած է, որ Դոնբասի զինյալներին աջակցում են ռուսական զորքերը, և որ այնտեղ մատակարարվում է ռուսական ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս