Բաժիններ՝

ԱՄՆ-ում որոշել են դիտարկել Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն ու զինվորականներն ուկրաինական բանակի նոր պարտություններից հետո վերստին սկսել են դիտարկել Ուկրաինային պաշտպանական սպառազինություն մատակարարելու հնարավորությունը:

Զենքի մատակարարմանն աջակցում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը: Տվյալ հարցը քննարկվելու է այս շաբաթ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ուկրաինական այցի ժամանակ: Ընդ որում՝ բանակցություններին կարող է մասնակցել ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին:

Բացի այդ, իր դիրքորոշումը կարող է վերանայել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսը, ով ավելի վաղ դեմ է արտահայտվել Ուկրաինային զենք մատակարարելուն: Միևնույն ժամանակ Սպիտակ տունը պաշտոնապես դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս