Բաժիններ՝

Մադուրոն Բայդենին մեղադրել է պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ

Últimas Noticias պորտալի փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին մեղադրել է «պետական հեղաշրջման նոր փուլը» գլխավորելու մտադրության մեջ.

«Հյուսիսային կայսրության իշխանությունը թևակոխել է ձգտումների վտանգավոր փուլ, նա դիմել է մայրցամաքի երկրների կառավարություններին, որպեսզի իրազեկի իմ կառավարության տապալման մասին: Ես մեղադրում եմ փոխնախագահ Ջո Բայդենին»: Մադուրոն «բարձր պատրաստության» կոչ է արել զինված ուժերի սպաներին:

Մադուրոն այդ պլանը որակել է որպես «խելագարություն» և զգուշացրել է բոլոր նրանց, ովքեր մտադիր են դավ նյութել հանրապետության նախագահի դեմ: Նա զինվորականներին կոչ է արել համախմբել շարքերը, որպեսզի յուրաքանչյուր դեպքում հետ մղի հարվածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս