Բաժիններ՝

Ծաղկակաղամբի և քրքումի համադրությունը՝ շագանակագեղձի քաղցկեղի դեմ

Շագանակագեղձի քաղցկեղը շատ տարածված հիվանդություն է միջին տարիքի տղամարդկանց մոտ: Ահա թե ինչու՝  աշխարհի գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել ծաղկակաղամբն ու քրքումը (քրքումի մասին հրապարակումները կարող եք կարդալ նաև այստեղ.), որոնք շագանակագեղձի, ինչպես նաև՝ այլ հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոց են:

Հիշեցնենք, որ բացի սննդի մեջ գործածվող համեմունք լինելուց, քրքումը (Куркума, Cúrcuma) հայտնի է՝ որպես հզոր հակաօքսիդանտ, բնական հակաբիոտիկ, հակաբորբոքային և հակաքաղցկեղային և ճարպաթելերի աճը կանգնեցնող միջոց։

Գիտնականները պնդում են, որ քրքումը շատ հզոր միջոց է քաղցկեղի բուժման և կանխարգելման համար: Այն մաքրում է լյարդը, լավացնում  մարսողական համակարգը և ուղեղը, պաշտպանում և բարձրացնում իմունիտետը: Ավելին, այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք չկան մյուս բույսերում: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ քրքումը քաղցկեղի մետաստազները կանխարգելելու ամենաուժեղ միջոցն է:

Այլընտրանքային բժշկության շատ մասնագետների կարծիքով՝ քրքումի և ծաղկակաղամբի համադրությունը համարվում է շագանակագեղձի քաղցկեղը կանխարգելող ամենահզոր միջոցը: Մասնագետները չեն նշում հստակ բաղադրություն, սակայն հավատացնում են, որ կապ չունի, թե ինչպե՞ս եք համակցում այդ երկու բաղադրամասերը, արդյունքը նույնն է լինելու: Գիտնականները պնդում են, որ բացի շագանակագեղձի քաղցկեղից, այն նաև կանխարգելում է կրծքի քաղցկեղն ու երեխաների լեյկեմիան:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս