
Հնարավոր է` Բարսելոնան բոլոր ժամանակների լավագույն ակումբն է. Դևիդ Բեքհեմ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը պատրաստվում է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնայի» հետ խաղին:
«Բարդ հանդիպում է լինելու: Միլանում կրած պարտությունից հետո բոլորն ասում էին, թե նրանք արդեն դուրս են մնացել պայքարից: Սակայն «Բարսելոնան» առանձին տաղանդներ չէ, այն նախ և առաջ թիմ է: Հնարավոր է` բոլոր ժամանակների լավագույն ակումբը:
Սակայն մենք ունենք խաղացողներ և բնավորություն հաղթելու համար: ՊՍԺ-ն մեծ ակումբ է և ձգտում է առաջ շարժվել Չեմպիոնների լիգայում», – Բեքհեմի խոսքերը մեջբերում է Le Parisien-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը