
Մովսիսյանը Կուբանին անպայման գոլ կխփի. Գավրիլով

«Սպարտակի» նախկին կիսապաշտպան Յուրի Գավրիլովը խոսել է Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի «Կուբանի» հետ այսօր կայանալիք հանդիպման մասին:
««Կուբանին» այժմ հեշտությամբ չես կարող հաղթել: Կարմիր-սպիտակները պետք է մեծ ջանքեր գործադրեն հաջողության հասնելու համար:
Հաշվի առնելով, որ «Սպարտակի» պաշտպանությունն այժմ ավելի կազմակերպված է, կարծում եմ` թիմը կկարողանա անառիկ պահել սեփական դարպասը, իսկ Մովսիսյանը մեկ գոլ անպայման կխփի», – Գավրիլովի խոսքերը մեջբերում է Sports.ru-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը