ՀՀԿ-ԲՀԿ հեռակա լեզվակռիվը շարունակվում է. Ուրիխանյանը պատասխանում է Աշոտյանին

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, թե խոշոր կապիտալը պետք է հեռու պահել քաղաքականությունից: Աշոտյանն այդ միտքը արտահայտել էր՝ ակնհայտորեն ակնարկելով Բարգավաճ Հայաստան կուսակցությանը:

Galatv.am-ի լրագրողի հետ զրույցում ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է Արմեն Աշոտյանի ակնարկը և մասնավորապես ասել. «Ծանոթ եմ այդ հրապարակմանն ու, անկեղծ ասած, ԲՀԿ-ի հետ որևէ աղերս չտեսա: Ավելին, ինձ իրապես ուրախացնում է, որ լինելով այդքան բազմազբաղ ֆեյսբուքյան ազատամարտիկ՝ պարոն Աշոտյանը ժամանակ է գտնում նաև օբյեկտիվ դիտարկումներ անելու»:

Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ Արմեն Աշոտյանը որպես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ այդ մտքին հանգել է իր կուսակցության գործադիր մարմինը ուսումնասիրելուց հետո: «Մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ իր այդ անաչառ դիտարկմանը Աշոտյանը, որպես ՀՀԿ ԳՄ համեմատաբար նորընծա անդամ, հանգել է իր կուսակցության գործադիր մարմինը մանրամասն ուսումնասիրելուց: Այո, երբ նայում ես ՀՀԿ ԳՄ կազմը, հասկանում ես, թե որքան իրավացի է պարոն Աշոտյանը, երբ ասում է, որ մեծ փողերն ու կապիտալը պետք է հեռու պահել քաղաքականությունից»,- ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս