Րաֆֆի Հովհաննիսյանն ուղևորվեց Էջմիածին, որտեղ կարող է հանդիպել Սերժ Սարգսյանին (տեսանյութ)
Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հավաքվածներին շնորհավրեց Սուրբ Զատկի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց իր ընտանիքին, լրագրողներն, ոստիկաններրին և իր բոլոր աջակիցներին՝ նախորդ 21 օրերին իր կողքին լինելու համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ նշեց, որ վաղվանից սկսում է մարզային այցելությունները, իսկ ապրիլի 5-ին կրկին կհավաքվեն Ազատության հրապարակում:
«Ես շատ եմ ուզում, որ այս օրվա օրհնանքով մենք ապրիլի 9-ին ունենանք ժողովրդի միասնություն»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն ու հայտարարեց, որ իր ընտանիքի հետ ուղևորվում է Էջմիածին՝ մասնակցելու Զատկի օրվան նվիրված Սուրբ պատարագին:
Լրագրողներից մեկի նկատառմանը, թե Սերժ Սարգսյանը նույնպես Էջմիածնում է լինելու, Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես Էջմիածին եմ գնում աղոթք ասելու, ոչ թե քաղաքական նպատակներով: Դա մեր ընտանիքի որոշումն է»: