Բաժիններ՝

Ռեալը ոչ-ոքի է խաղում Սարագոսայի հետ. Իսպանիայի առաջնություն (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» խաղում էր Սարագոսայում տեղի համանուն թիմի դեմ։

Մադրիդցիներն այս խաղում բավարարվել են ոչ-ոքիով։ Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացել է «Սարագոսայի» ֆուտբոլիստ Ռոդրին։ Կրիշտիանո Ռոնալդուն 38-րդ րոպեին հավասարեցրել է այն։

Հիշեցնենք, որ այսօր «Բարսելոնան» նույնպես վաստակել է մեկ միավոր՝ 2։2 հաշվով ավարտելով հանդիպումը «Սելտայի» հետ։

Այս խաղից հետո «Ռեալը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը (62 միավոր)։ «Սարագոսան» 27 միավորով 17-րդն է։


Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս