Բաժիններ՝

Արոնյանն այս անգամ պարտվեց Կրամնիկին. Հավակնորդների մրցաշար

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում շարունակվում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: 12-րդ տուրի կենտրոնական պարտիայում միմյանց էին հանդիպել Հայաստանի և Ռուսաստանի ուժեղագույն գրոսմայստերները՝ Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Կրամնիկը: Ինչպես և սպասվում էր, պարտիան անցավ լարված պայքարում:

Երկու շախմատիստներն էլ այս պարտիայի ընթացքում թույլ տվեցին բազմաթիվ սխալներ: Երբ 40-րդ քայլից հետո խաղատախտակի վրա հավասար դիրք գրանցվեց և թվում էր, թե Արոնյանն ու Կրամնիկը կկիսեն միավորը, 50-րդ քայլին հետևեց Լևոնի կոպիտ սխալը, ինչից 12 քայլ անց մեր գրոսմայստերն ընդունեց իր պարտությունը: Խաղը տևեց մոտ 6 ժամ։ Արոնյանը գործնականում կորցրեց հավակնորդների մրցաշարում հաղթելու հնարավորոթւոյւնը։

Լևոն Արոնյանը վաստակած 6.5 միավորով շարունակում է ընթանալ 3-րդ տեղում, իսկ Կրամնիկը՝ 8.0 միավորով շրջանցեց աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենին, ով այս պահին խաղում է ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ և այնքան էլ լավ դիրքում չէ:

Բորիս Գելֆանդ – Պյոտր Սվիդլեր մրցավեճում գրանցվեց ոչ-ոքի արդյունք, իսկ Թեյմուր Ռաջաբով – Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան դեռ չի ավարտվել:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս