Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղարը գալիս է Հայաստան

Irib News-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Ռամին Մեհմանպարաստը մեկնելու է Հայաստան: Այցի նպատակը Հայաստանի ու Իրանի արտգործնախարարությունների միջև համագործակցության զարգացման ուղիների քննարկումն է:

Իր հայկական այցի շրջանակներում Ռամին Մեհմանպարաստը մի շարք հանդիպումներ է ունենալու Հայաստանի մի շարք պաշտոնատար անձանց հետ: Մեհմանպարաստը երեկ ժամանել է Բելառուս և այդ այցն ավարտելուց հետո ժամանելու է Հայաստան:

Բելառուսից առաջ Մեհմանպարաստն այցելել է Չինաստան, Թուրքիա, Պակիստան ու Օման:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե Մեհմանպարաստը Հայաստան է այցելելու ապրիլի սկզբին:

Տեսանյութեր

Լրահոս