Բաժիններ՝

Ադրբեջանում ընձառյուծը բզկտել է 18-ամյա մի աղջկա

AzNews.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի հարավ-արևելյան հատվածում ընկած Լերիկի շրջանում (սահմանակից է Իրանին) գրանցված միջադեպը շոկի մեջ է գցել բոլորին: Խամարմեշ գյուղի տարածքում է հայտնվել այդ տեղանքում հազվադեպ հանդիպող կենդանի՝ ընձառյուծ, որը հարձակվել է 18-ամյա Խուրշուն Ադիգյոզալովայի վրա:

Գյուղացիների վկայությամբ՝ գիշատիչն աղջկա ազդրի ու ձեռքերից պոկել է մսի կտորներ, ինչպես նաև կծել է նրա աջ ականջը: Միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել շրջանի ղեկավարությունն ու Բնապահպանության ու բնական պաշարների նախարարության աշխատակիցները:

Նշվում է, որ 10 օր առաջ էլ այդ գյուղում գրանցվել էր գայլերի ոհմակի հարձակման դեպք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031