Բաժիններ՝

Պատահար Երևան-Աբովյան ավտոճանապարհին. կա վիրավոր

Մարտի 27-ին, ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին` «Ծաղիկներ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի և Արզնու խճուղու խաչմերուկում, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Զիլ» մակնիշի 06 օօ 816 պետհամարանիշի և «Մերսեդես» մակնիշի 31 OS 128 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1957 թ. ծնված Ա. Օհանյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և արգելափակվել ավտոմեքենայում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժողը տեղի ուժերով դուրս է բերվել ավոմեքենայից և տեղափոխվել Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս