Սերժ Սարգսյանը հրաժարվում է նախագահական նստավայրից դուրս հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարություն է տարածել, որում պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա նամակին:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ս. թ. մարտի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակի վերաբերյալ հարկ է արձանագրել երեք հանգամանք.

1. Նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել մեծ համբերատարությամբ, և նա միշտ կառուցողական է իր քայլերում,

2. Նախագահի՝ ս. թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը,

3. Նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի և տեղի են ունենում նախագահական նստավայրում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031