ԵՄ-ի գործընկերների խումբը միացել է Իրանի հանդեպ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին

Iran News-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը երեկ հայտարարել է, որ ԵՄ-ի գործընկերների խումբը նույնպես միացել է այս տարվա մարտի 11-ին ԵՄ-ի կողմից Իրանի հանդեպ սահմանված սահմանափակիչ միջոցներին:

Էշթոնի տարածած հայտարարությունում ասվում է, որ այդ երկրներն էլ ավելի են ընդլայնել այն իրանցիների ու իրանական կազմակերպությունների ցանկը, որոնք ընկել են եվրոպական պատժամիջոցների տակ՝ կապված Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտման հետ:

ԵՄ-ի անդամ երկրները 2013 թվականի մարտի 11-ին իրանական իշխանությունների 9 ներկայացուցչի, որոնք ԵՄ-ի կարծիքով պատասխանատու են Իրանում մարդու իրավունքների խախտման համար, ընդգրկել են այն իրանցիների ցուցակում, որոնց արգելված է մուտք գործել ԵՄ-ի տարածք, իսկ Եվրոպայում նրանց ունեցած բանկային ակտիվները սառեցվել են:

Էշթոնի խոսքերով՝ սահմանափակիչ այդ միջոցներին այժմ միացել են նաև Խորվաթիան, Մակեդոնիան, Իսլանդիան, Ալբանիան, Լիխտենշտեյնն ու Նորվեգիան, ինչպես նաև Մոլդովան:

Տեսանյութեր

Լրահոս