Աղվան Հովսեփյանը շարունակում է կադրային փոփոխությունները

ՀՀ գլխավոր դատախազի 2013 թվականի մարտի 27-ի հրամաններով դատախազության համակարգում կատարվել են մի քանի նոր նշանակումներ։

Այսպես՝ Արմավիրի մարզի դատախազ է նշանակվել Արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանը՝ ազատվելով Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից։

Վերջինիս փոխարեն նշված վարչական շրջանի դատախազ է նշանակվել Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հովսեփ Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Իսկ վարչության պետի տեղակալ է նշանակվել Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Հարությունյանը՝ ազատվելով Երեւան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից։

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Արդարադատության առաջին դասի խորհրդական Հարություն Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից։ Իսկ նշված վարչական շրջանների նախկին դատախազ, Արդարադատության առաջին դասի խորհրդական Վարդան Բարսեղյանը նշանակվել է Երեւան քաղաքի դատախազի տեղակալ։

Տեսանյութեր

Լրահոս