Բաժիններ՝

ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկվել է լցանավի տեսք ունեցող դեսանտանավը (տեսանյութ)

Ռուսական Голос Росии ռադիոկայանի փոխանցմամբ՝ ամերիկացիները հաջողությամբ փորձարկել են T-MLP-1 տիպի դեսանտանավը, որն ունի լցանավի տեսք, սակայն ունակ է իրենում կրել օդային բարձիկով 3 դեսանտային մոտորանավակ:

Փորձարկումներն իրականացվել են Սան Դիեգոյի General Dynamics նավաշինարանում, ուր և կառուցվել է այն: Նոր նավն այս տարվա մարտի սկզին ստացել է Montford Point անունը՝ ի պատիվ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի նույնանուն բազայի:

Նավի երկարությունը կազմում է 255 մետր, այն իր տեսքով նման է «Ալյասկա» (նավթ փոխադրող) քաղաքացիական հեղուկանավին: Նավն իր վրա կրում է օդային բարձիկով LCAC տիպի երեք դեսանտային մոտորանավակ, որոնք իրենց հերթին կարող են ափ հասցնել Hummer տիպի 12 զրահամեքենա կամ մարտական երկու տանկ:

Montford Point-ն ունի թռիչքային հարթակ՝ նախատեսված ուղղաթիռների համար, 2300 քառակուսի մետր տարածք՝ մարտական մեքենաների կամ սարքավորման տեղավորման համար, ինչպես նաև ունակ է ամբարել 1.4 միլիոն լիտր վառելիք: Այն չի ունենալու F-35 ինքնաթիռներ և սեփական սպառազինություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս