Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն չի պլանավորում ռազմական միջամտություն ցուցաբերել Սիրիայում. Ռասմուսեն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պլանավորում ռազմական միջամտություն ցուցաբերել սիրիական հակամարտությանը.

«Մենք որևէ մտադրություն չունենք Սիրիայում ռազմական միջամտություն ձեռնարկելու համար: Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը կարող է միավորել ջանքերը և գտնել սիրիական խնդրի քաղաքական կարգավորումը»:

Ռասմուսենը հավելել է, որ ՆԱՏՕ-ն նաև չի պլանավորում զարգացնել Արկտիկայում իր ռազմական ներկայությունը. «Մենք չենք ցանկանում ռազմականացնել տվյալ տարածաշրջանը»:

Նշվում է, որ սրանից առաջ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, ամերիկացի գեներալ Ջեյմս Ստավրիդիսը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ն պատրաստ է լիբիական սցենարով ռազմական գործողություն ձեռնարկել Սիրիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031