Բաժիններ՝

ԱՊՀ անդամ երկրների Գլխավոր շտաբների պետերի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 10-ին

Ուկրաիանական UNN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՊՀ անդամ երկրների Գլխավոր շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստը տեղի է ունենալու Մոսկվայում, ապրիլի 10-ին: Այս մասին հայտնել է ԱՊՀ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության մամլո քարտուղար Միխայիլ Սևաստյանովը:

Վերջինիս խոսքերով՝ այդ նիստին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի ու Ադրբեջանի զինված ուժերի Գլխավոր շտաբների պատվիրակությունները:

Այդ հանդիպման ժամանակ կողմերը պետք է մշակեն այն միջոցառումները, որոնք առնչվելու են 1993 թվականի մարտի 12-ից գործող ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման մասին համաձայնագրում ուղղումներ կատարելուն:

Բացի այդ, պլանավորված է, որ կողմերը համաձայնեցնելու են 2014 թվականին ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի համատեղ միջոցառումների պլանը և կհստակեցնեն դրա իրագործման ուղիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031